Ուրալի պարի «Կալինուշկա» համույթի ավտոբուսը Թբիլիսիում ենթարկվել է վրացի արմատականների հարձակմանը։
Ռուս պարողների ավտոբուսի վրա ձվեր են նետել, ներկ թափել եւ հայհոյախոսություններ գրել։ Միջադեպի պատասխանատվությունն ստանձնել է «Սիրցխվիլիա» («Ամո՛թ է») արմատական երիտասարդական շարժումը։
Նրանց խոսքով՝ նման գործողությունների պատճառն այն է, որ «անսամբլը ֆինանսավորվում է Ռուսաստանի բյուջեից եւ ելույթ է ունենում Կրեմլում»։ Բացի այդ, նրանց կարծիքով, կոլեկտիվն աջակցում է Ուկրաինայում հատուկ գործողության անցկացմանը»,- գրել է «Վզգլյադը»։
«Նրանց նմանները տեղ չունեն Թբիլիսիում»,- հայտարարել են շարժման մասնակիցները։
Սա արդեն առաջին նման դեպքը չէ Թբիլիսիում։ Ավելի վաղ ռուսական համարանիշներով ավտոբուսը Սպորտի պալատի մոտ նույնպես ներկվել էր եւ պատվել հայհոյախոսություններով։
Ակտիվիստները մի քանի ժամ ընդվզել են ավտոբուսի մոտ։ Պառճառ է հանդիսացել այն, որ դիմացի ապակուն «ՌԴ նախագահի անվտանգության ծառայություն» նշանն է եղել։ Միջադեպի վայր է ժամանել ոստիկանությունը, սակայն դա ակտիվիստներին չի խանգարել։