Մի քանի տասնյակ մարդ բողոքի ակցիա է անցկացնում Վրաստանի խորհրդարանի դիմաց՝ Թբիլիսիի կենտրոնում՝ պահանջելով չեղարկել Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները։ Ակցիան ուղիղ հեռարձակվում է տեղական հեռուստաալիքներով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հանրահավաքի մասնակիցները քննադատել են Վրաստանի իշխանությունների դրական արձագանքը Մոսկվայի որոշմանը` վերացնել ուղիղ չվերթների արգելքը և վերացնել Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը։ Նրանք երկրի ղեկավարությունից պահանջում են արգելել ուղիղ չվերթերը, որոնք, ինչպես սպասվում է, շուտով կսկսվեն Թբիլիսիի և Մոսկվայի միջև։ Բողոքի ակցիան ընթանում է խորհրդարանի շենքի հետնամասում: Ռուսթավելի պողոտայի շենքի ճակատի դիմացի հրապարակը, որտեղ սովորաբար զանգվածային ակցիաներ են տեղի ունենում, ազատ է։
Ակցիայի կազմակերպիչների թվում չկան քաղաքացիական ակտիվիստներ, չկան ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներ։