Javakhknews.GeJavakhknews.Ge
Armenian HY English EN
  • Գլխավոր էջ
  • Քաղաքականություն
    • Վրաստան
    • Տարածաշրջան
    • Աշխարհ
  • Տնտեսություն
    • Գյուղատնտեսություն
    • Վրաստան
    • Աշխարհ
  • Հասարակություն
    • Իրավունք
    • Մշակույթ
    • Գիտություն
    • Սոցիալական
    • Կրոն
    • Սամցխե-Ջավախեթի
    • Վրաստան
    • Աշխարհ
  • Կրթություն
  • Առողջություն
  • Բաց մի թողեք
    • Ժամանց
    • Բուժիչ նամակներ
    • Սպորտ
    • Խոհանոց
    • Հետաքրքիր
ԸՆԹԵՐՑՈՒՄ Վերելակը ջախջախել է ամուսիններին՝ նրանք հայեր էին
ԿԻՍՎԵԼ
Ծանուցում Ցույց տալ ավելին
Վերջին նորություններ
Ախալքալաքում շունը հարձակվել է կնոջ վրա. նա հիվանդանոցում է
Սամցխե-Ջավախեթի
Վրաստանի ո՞ր գյուղում կսահմանվի կարանտին
Վրաստան
Ինչը կարող է ծննդաբերության ժամանակ հանգեցնել կնոջ սրտի կանգի
Առողջություն Բուժիչ նամակներ
Ռուսաստանին 8 տարի խաբել են․ Պուտին
Uncategorized
Ջրհեղեղ Թուրքիայում. հինգ մարդ կյանքից զրկվել է
Աշխարհ
Aa
Javakhknews.GeJavakhknews.Ge
Aa
  • Գլխավոր էջ
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Կրթություն
  • Առողջություն
  • Բաց մի թողեք
  • Գլխավոր էջ
  • Քաղաքականություն
    • Վրաստան
    • Տարածաշրջան
    • Աշխարհ
  • Տնտեսություն
    • Գյուղատնտեսություն
    • Վրաստան
    • Աշխարհ
  • Հասարակություն
    • Իրավունք
    • Մշակույթ
    • Գիտություն
    • Սոցիալական
    • Կրոն
    • Սամցխե-Ջավախեթի
    • Վրաստան
    • Աշխարհ
  • Կրթություն
  • Առողջություն
  • Բաց մի թողեք
    • Ժամանց
    • Բուժիչ նամակներ
    • Սպորտ
    • Խոհանոց
    • Հետաքրքիր
  • Armenian HY
  • English EN
  • Advertise
© 2022 Javakhknews.Ge . All Rights Reserved.
Հասարակություն

Վերելակը ջախջախել է ամուսիններին՝ նրանք հայեր էին

Last updated: 2023/01/16 at 3:57 ե.
Siranush Antonyan 2 ամիս առաջ
ԿԻՍՎԵԼ
ԿԻՍՎԵԼ

Թբիլիսիի Վազիսուբանի թաղամասի բնակելի շենքերից մեկում վերելակի անսարքությունը դարձել է երիտասարդ ամուսինների մահվան պատճառ։ Տեղեկության համաձայն՝ նշված դեպքի հետևանքով մահացածներն ամուսիններ Արման և Արմինե Սարկիսովներն են։

Դեպքի մասին տեղեկություն է հրապարակել Rustavi 2-ը․ «Երբ վերելակի դուռը բացվել է կանչով, վերելակը եղել է այլ հարկում։ Տղամարդն ինքնաբերաբար ներս է մտել բաց դռնով և ընկել հորը, կինը փորձել է դուրս քաշել նրան, բայց երկուսին էլ ջախջախել է վերելակը, որն անսպասելի սկսել է աշխատել։ Երկուսն էլ երիտասարդ էին՝ մինչև 35 տարեկան։ Փրկարարները դուրս են բերել մահացածների դիերը»։

Հունվարի 14-ին Թբիլիսիում վերելակի հորն ընկած տղամարդը՝ Արման Սարկիսովը, իր անձնական սոցցանցում անդրադարձել էր վերելակների խնդրին` տեղեկություն տարածելով Լոտկին բնակավայրում վերելակի խափանման մասին, որի հետեւանքով տուժել է 3 մարդ։

«Ինչ հրաշք է, ինչպես է այս մարդու սիրտը զգացել, որ մեկ շաբաթից նույն բանը կպատահի իր հետ։ Ի՞նչ է կյանքը, ինչպե՞ս է դա տեղի ունենում, հուշո՞ւմ, թե՞ ինտուիցիա»,- գրել է սոցցանցի օգտատերերից մեկը։

«Մթավարի արխին» ևս անդրադարձել է դժբախտ պատահարին. լրատվամիջոցին տված հարցազրույցում բնակիչներից մեկը նշել է, որ վերելակի անսարքությունը խնդիր է նաև դիմացի շենքում, և մեծ է հավանականությունը, որ մի օր նման դեպք կարող է պատահել նաև այնտեղ։

Հատկանշական է, որ վերելակների հետ կապված խնդիրները Թբիլիսիի հասարակական ամենալուրջ խնդիրներից է։

Եթե ​​քաղաքապետարանը ֆինանսավորում է վերելակների փոխարինումը, ապա գումարի մի մասը ստիպված են հավաքել բնակիչները։ Այնքան թանկ է վերելակի ամբողջական փոխարինումը, որ հաճախ բնակարանային հարցերով զբաղվող կազմակերպությունները պարզապես փոխում են հնացած մասերը՝ սահմանափակվելով ընթացիկ վերանորոգմամբ:

Քաղաքացիական ակտիվիստները, արձագանքելով այս դեպքին, նշում են, որ վերելակների վիճակը պետք է վերահսկի հենց շենքի ղեկավարությունը: aliq.ge

Կարող եք նաև կարդալ

Ախալքալաքում շունը հարձակվել է կնոջ վրա. նա հիվանդանոցում է

Վրաստանի ո՞ր գյուղում կսահմանվի կարանտին

Ջրհեղեղ Թուրքիայում. հինգ մարդ կյանքից զրկվել է

Ջավախքում զգալի տարածվել է ջրծաղիկը

Ինչ է սպասվում Ջավախքի ֆերմերներին

Siranush Antonyan 16 Հունվարի, 2023
Կիսվեք այս հոդվածով
Facebook Twitter Email Print
Previous Article Փոփոխություններ Վրաստանի քաղաքացիության վերականգնման վերաբերյալ
Next Article Վրաստանում թոշակառուները բարձրացված կենսաթոշակ կստանան

Stay Connected

Find Us on Socials

Weather
2 °C
Ninotsminda
overcast clouds
2° _ 2°
99%
2 km/h
Երք
5 °C
Չրք
6 °C
Հնգ
8 °C
Ուր
6 °C

Posts

Ախալքալաքում շունը հարձակվել է կնոջ վրա. նա հիվանդանոցում է
Սամցխե-Ջավախեթի
Վրաստանի ո՞ր գյուղում կսահմանվի կարանտին
Վրաստան
Ինչը կարող է ծննդաբերության ժամանակ հանգեցնել կնոջ սրտի կանգի
Առողջություն Բուժիչ նամակներ
Ռուսաստանին 8 տարի խաբել են․ Պուտին
Uncategorized
about us
Armenian HY English EN

© 2022 Javakhknews.Ge . All Rights Reserved.

Removed from reading list

Undo