Մոսկվայի Ֆրեյզեր մայրուղու մոտակայքում գտնվող էլեկտրագնացքի վագոնում հայտնաբերվել է նորածին տղայի դի՝ դանակի բազմաթիվ վնասվածքներով, երեխայի մոր ինքնությունը պարզվում է։ Այս մասին երկուշաբթի օրը լրագրողներին հայտնել են մայրաքաղաքի դատախազությունում։
«Ապրիլի 24-ի վաղ առավոտյան Ֆրեյզեր մայրուղու մոտ՝ էլեկտրագնացքի վագոնի զուգարանում, հայտնաբերվել է նորածին տղայի դի՝ դանակահարության բազմաթիվ վնասվածքներով»,— ասվում է հաղորդագրության մեջ։
Դատախազությունը հավելել է, որ երեխայի մոր ինքնությունը պարզվում է։
Մոսկվայի քննչական կոմիտեն հայտնել է, որ նախաքննական ստուգում է իրականացվում Մոսկվայի հարավ-արևելքում նորածնի դիակի հայտնաբերման ուղղությամբ։
«Ներկայումս դեպքի վայրում աշխատում են մայրաքաղաքի քննչական կոմիտեի քննիչներն ու քրեագետները, դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են», – հայտնում են մամուլի ծառայությունից։
Ընթացակարգային ստուգման արդյունքները գտնվում են դատախազության հսկողության ներքո։