Ռուսաստանի Դաշնությունում մեկ օրում հոսպիտալացվել է COVID-19-ով հիվանդ 512 մարդ՝ 35,1%-ով ավելի, քան նախորդ օրը, ապաքինվել է 5482-ը, հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից։
«Ռուսաստանի Դաշնությունում 2023 թվականի հունվարի 3-ի դրությամբ օրական հոսպիտալացումների թիվը կազմել է 512 մարդ և նախորդ օրվա համեմատ աճել է 35,1 տոկոսով», – ասված է հայտարարության մեջ։
Հոսպիտալացումների թվի աճ է գրանցվել 43 շրջանում, նվազում՝ 14-ում:
«Հայտնաբերվել է COVID-19-ի 3080 նոր դեպք: Մեկ օրում մահացել է 48 մարդ»,- ասվում է հաղորդագրությունում: