Վերջին շրջանում Ջավախքում զգալի տարածվել է ջրծաղիկը: Գրում է Nor.ge-ն:
Ջրծաղիկը նկատվում է տարբեր տարիքայինների մոտ:
Մենք խոսեցինք Մեծ Գոնդուրա գյուղի դպրոցից վարակակիր աշակերտի հետ, ով ասաց, որ դպրոցում եղել է ջրծաղիկի վարակակիր և ինքը ևս վարակվել է, սակայն ջերմություն չունի, թեթև դուրստված է, որը արդեն անցնում է:
Խոսեցինք նաև Նինոծմինդայի կլինիկայի բժշկուհի Կարինե Արզումանյանի հետ, ում խոսքերով չկան դեռ գրանցված դեպքեր:
Արզումանյանը ներկայացրեց ջրծաղիկով վարակակրի նախանշանները:
Ջրծաղիկը համարվում է սուր վարակակիր հիվանդություն, որը փոխանցվում է, կամ հարուցվում օդակաթիլային ճանապարհով: Վիրուսը տարածվում է արագ, սակայն արտաքին միջավայրում անկայուն է։ Ցանը կարող է հայտնվել մարմնի տարբեր մասերում՝ դեմքին, կրծքավանդակին, ազդրերին, որովայնին։
Վարակման աղբյուրը հիվանդ մարդն է։
Հիվանդությունը ի հայտ է գալիս 7-20 օրվա ընթացքում:
Հիմնականում ուղղեկցվում է՝ ջերմությամբ, ընդհանուր թուլությամբ և մարմնի վրա ցանավորմամբ:
Վարակակիրը պետք է անպայման մեկուսացվի:
Ջրծաղիկով վարակման ժամանակ վարակակիրը ձեռք է բերում մշտական իմունիտետ:
Արզումանյանը շեշտեց, որ հիգիենայի պահպանումը շատ մեծ նշանակություն ունի, նախկինում մշակել են զելյոնկայով, իսկ հիմա ստանում են խառնուրդներ և մշակում վիրուսը՝ խառնուրդներով: