SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։Ժամը 23։00-ի սահմաններում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է և սպասասրահում հանկարծամահ է եղել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Աղբյուրի տեղեկություններով` մահացածը Երևանի բնակիչ 79-ամյա Վլադիկ Բ․-ն է, ով Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել էր Հայաստան: