Javakhknews.GeJavakhknews.Ge
Armenian HY English EN
  • Գլխավոր էջ
  • Քաղաքականություն
    • Վրաստան
    • Տարածաշրջան
    • Աշխարհ
  • Տնտեսություն
    • Գյուղատնտեսություն
    • Վրաստան
    • Աշխարհ
  • Հասարակություն
    • Իրավունք
    • Մշակույթ
    • Գիտություն
    • Սոցիալական
    • Կրոն
    • Սամցխե-Ջավախեթի
    • Վրաստան
    • Աշխարհ
  • Կրթություն
  • Առողջություն
  • Բաց մի թողեք
    • Ժամանց
    • Բուժիչ նամակներ
    • Սպորտ
    • Խոհանոց
    • Հետաքրքիր
ԸՆԹԵՐՑՈՒՄ Հայաստանը 100 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Թուրքիա
ԿԻՍՎԵԼ
Ծանուցում Ցույց տալ ավելին
Վերջին նորություններ
Ախալքալաքում շունը հարձակվել է կնոջ վրա. նա հիվանդանոցում է
Սամցխե-Ջավախեթի
Վրաստանի ո՞ր գյուղում կսահմանվի կարանտին
Վրաստան
Ինչը կարող է ծննդաբերության ժամանակ հանգեցնել կնոջ սրտի կանգի
Առողջություն Բուժիչ նամակներ
Ռուսաստանին 8 տարի խաբել են․ Պուտին
Uncategorized
Ջրհեղեղ Թուրքիայում. հինգ մարդ կյանքից զրկվել է
Աշխարհ
Aa
Javakhknews.GeJavakhknews.Ge
Aa
  • Գլխավոր էջ
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Կրթություն
  • Առողջություն
  • Բաց մի թողեք
  • Գլխավոր էջ
  • Քաղաքականություն
    • Վրաստան
    • Տարածաշրջան
    • Աշխարհ
  • Տնտեսություն
    • Գյուղատնտեսություն
    • Վրաստան
    • Աշխարհ
  • Հասարակություն
    • Իրավունք
    • Մշակույթ
    • Գիտություն
    • Սոցիալական
    • Կրոն
    • Սամցխե-Ջավախեթի
    • Վրաստան
    • Աշխարհ
  • Կրթություն
  • Առողջություն
  • Բաց մի թողեք
    • Ժամանց
    • Բուժիչ նամակներ
    • Սպորտ
    • Խոհանոց
    • Հետաքրքիր
  • Armenian HY
  • English EN
  • Advertise
© 2022 Javakhknews.Ge . All Rights Reserved.
Հասարակություն

Հայաստանը 100 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Թուրքիա

Last updated: 2023/02/13 at 1:04 ե.
Siranush Antonyan 1 ամիս առաջ
ԿԻՍՎԵԼ
ԿԻՍՎԵԼ

Հայաստանը Թուրքիային կապող ամենակարճ ավտոճանապարհով՝ 1993-ից փակված Մարգարայի կամրջով այսօր հայկական մեքենաներ անցան։ 100 տոննա մարդասիրական բեռով հինգ բեռնատարները առավոտյան հատեցին միակողմանիորեն բացված սահմանը՝ ուղևորվելով աղետի գոտի՝ շուրջ 600 կիլոմետր հեռու Ադիյաման։ Հենց այս քաղաքում է աշխատում հայ փրկարարների 27 հոգանոց խումբը։

44-օրյա պատերազմից հետո մեկնարկած բանակցություններում Թուրքիան ներկայացնող դեսպան Սերդար Քըլըչը թվիթերյան գրառմամբ շնորհակալություն է հայտնել հայկական կողմի բանագնաց Ռուբեն Ռուբինյանին ու նորանշանակ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանին՝ օգնությունն իրականություն դարձնելու ջանքերի համար:

«Միշտ կհիշեմ Հայաստանի ժողովրդի ուղարկած այս առատաձեռն աջակցությունն ՝ օգնելու մեղմել երկրաշարժից տուժած շրջանում մեր ժողովրդի տառապանքները»,- գրել է թուրք դիվանագետը։

Հայաստանի բանագնացի արձագանքը չուշացավ։ «Ուրախ ենք, որ կարող ենք օգնել», — գրեց Ռուբեն Ռուբինյանը։

Ադիյամանում աշխատող հայ փրկարարներին, ի դեպ, հաջողվել է ութ տարեկան աղջնակի ողջ հանել փլատակներից, այսօր տեղեկացրել է աղետի գոտի մեկնած Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը։

Հայաստանը փրկարարներ ու հումանիտար օգնություն նաև Սիրիա է ուղարկել։

Վերջին տվյալներով՝ աղետալի երկրաշարժի հետևանքով Թուրքիայում զոհերի թիվն անցել է 21 հազարը, Սիրիայում՝ 3500-ը։ Փրկարարական աշխատանքներին զուգահեռ թվերը շարունակում են աճել։

«Բազմաթիվ դեպքեր ենք տեսել, որ երկու հակառակորդ երկրներ նման տարերային աղետների ժամանակ միմյանց օգնություն են առաջարկել, հիմնականում դրանք ընդունվել են, որն ամբողջ աշխարհում կիրառվում է», — ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:

Թուրքագետի կարծիքով՝ այս իրադարձությունը, սակայն, քաղաքականացնել պետք չէ։ Հայաստանն օգնություն ուղարկեր կամ չուղարկեր՝ կարգավորման գործընթացում էական ոչինչ չէր փոխվելու. — «Քանի որ մենք գիտենք՝ ներկա պահին խնդիրը ոչ թե Հայաստանի և Թուրքիայի միջև է՝ հարաբերությունների կարգավորման, այլ Հայաստանի և Ադրբեջանի միջև»:

Մարգարայի կամուրջը, որով այսօր անցան հայկական բեռնատարները, արդեն 30 տարի է փակ է։ Հայ-թուրքական կարգավորման շրջանակում կողմերի վերջին հանդիպումը հենց այստեղ էր եղել՝ 3 ամիս առաջ։ Հայաստանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրել էր՝ տեխնիկական հանդիպում է եղել, ուսումնասիրել են կամրջի վիճակը, պիտանելիությունը:

Կարող եք նաև կարդալ

Ախալքալաքում շունը հարձակվել է կնոջ վրա. նա հիվանդանոցում է

Վրաստանի ո՞ր գյուղում կսահմանվի կարանտին

Ջրհեղեղ Թուրքիայում. հինգ մարդ կյանքից զրկվել է

Ջավախքում զգալի տարածվել է ջրծաղիկը

Ինչ է սպասվում Ջավախքի ֆերմերներին

Siranush Antonyan 13 Փետրվարի, 2023
Կիսվեք այս հոդվածով
Facebook Twitter Email Print
Previous Article Համընդհանուր զորահավաքը երեք ամսով երկարացրել են
Next Article Մայրը դստերը փակի տակ է պահել գրեթե 20 տարի

Stay Connected

Find Us on Socials

Weather
2 °C
Ninotsminda
overcast clouds
2° _ 2°
99%
2 km/h
Երք
5 °C
Չրք
6 °C
Հնգ
8 °C
Ուր
6 °C

Posts

Ախալքալաքում շունը հարձակվել է կնոջ վրա. նա հիվանդանոցում է
Սամցխե-Ջավախեթի
Վրաստանի ո՞ր գյուղում կսահմանվի կարանտին
Վրաստան
Ինչը կարող է ծննդաբերության ժամանակ հանգեցնել կնոջ սրտի կանգի
Առողջություն Բուժիչ նամակներ
Ռուսաստանին 8 տարի խաբել են․ Պուտին
Uncategorized
about us
Armenian HY English EN

© 2022 Javakhknews.Ge . All Rights Reserved.

Removed from reading list

Undo