ԱՄՆ-ում՝ Իլինոյս նահանգում, Ջենիֆեր Մեգի անունով կին, առանձնասենյակում, գտել է ութ ամիս առաջ անհետացած ամուսնու մումիան։ Այս մասին հայտնում է The New York Post-ը։Նա ամուսնու կորստի մասին հայտնել էր անցյալ տարվա ապրիլի վերջին։
Ոստիկաններին չի հաջողվել գտնել տղամարդուն։ Կինը գտել էր ամուսնու մումիֆիկացված մարմինը դեկտեմբերին:
Ինչպես պարզվեց, նա և նույնիսկ իր հարևանները որոշ ժամանակ զգում էին այդ տհաճ հոտը, բայց բոլորը կարծում էին, որ դա անսարք կոյուղի է։ Եվ հաշվի առնելով, որ բնակարանում անհավանական խառնաշփոթ էր, դին դժվար էր գտնել։ Ինչպես հայտնում է Fox59-ը, բժշկական փորձաքննությունը հաստատել է, որ տղամարդն ինքնասպան է եղել։