Javakhknews.GeJavakhknews.Ge
Armenian HY English EN
  • Գլխավոր էջ
  • Քաղաքականություն
    • Վրաստան
    • Տարածաշրջան
    • Աշխարհ
  • Տնտեսություն
    • Գյուղատնտեսություն
    • Վրաստան
    • Աշխարհ
  • Հասարակություն
    • Իրավունք
    • Մշակույթ
    • Գիտություն
    • Սոցիալական
    • Կրոն
    • Սամցխե-Ջավախեթի
    • Վրաստան
    • Աշխարհ
  • Կրթություն
  • Առողջություն
  • Բաց մի թողեք
    • Ժամանց
    • Բուժիչ նամակներ
    • Սպորտ
    • Խոհանոց
    • Հետաքրքիր
ԸՆԹԵՐՑՈՒՄ Ավտովթար Ախալքալաք-Արագվա ճանապարհին՝ տուժածին տեղափոխել են Թբիլիսի
ԿԻՍՎԵԼ
Ծանուցում Ցույց տալ ավելին
Վերջին նորություններ
Ախալքալաքում շունը հարձակվել է կնոջ վրա. նա հիվանդանոցում է
Սամցխե-Ջավախեթի
Վրաստանի ո՞ր գյուղում կսահմանվի կարանտին
Վրաստան
Ինչը կարող է ծննդաբերության ժամանակ հանգեցնել կնոջ սրտի կանգի
Առողջություն Բուժիչ նամակներ
Ռուսաստանին 8 տարի խաբել են․ Պուտին
Uncategorized
Ջրհեղեղ Թուրքիայում. հինգ մարդ կյանքից զրկվել է
Աշխարհ
Aa
Javakhknews.GeJavakhknews.Ge
Aa
  • Գլխավոր էջ
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Կրթություն
  • Առողջություն
  • Բաց մի թողեք
  • Գլխավոր էջ
  • Քաղաքականություն
    • Վրաստան
    • Տարածաշրջան
    • Աշխարհ
  • Տնտեսություն
    • Գյուղատնտեսություն
    • Վրաստան
    • Աշխարհ
  • Հասարակություն
    • Իրավունք
    • Մշակույթ
    • Գիտություն
    • Սոցիալական
    • Կրոն
    • Սամցխե-Ջավախեթի
    • Վրաստան
    • Աշխարհ
  • Կրթություն
  • Առողջություն
  • Բաց մի թողեք
    • Ժամանց
    • Բուժիչ նամակներ
    • Սպորտ
    • Խոհանոց
    • Հետաքրքիր
  • Armenian HY
  • English EN
  • Advertise
© 2022 Javakhknews.Ge . All Rights Reserved.
Սամցխե-Ջավախեթի

Ավտովթար Ախալքալաք-Արագվա ճանապարհին՝ տուժածին տեղափոխել են Թբիլիսի

Last updated: 2022/12/24 at 11:31 ե.
Siranush Antonyan 3 ամիս առաջ
ԿԻՍՎԵԼ
ԿԻՍՎԵԼ

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին առավոտյան ժամը 11:30-ին Ախալքալաք-Արագվա ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար երկու թեթև, մարդատար մեքենաների մասնակցությամբ։ Ավտովթարից տուժած մեկ անձի տեղափոխում են Թբիլիսի։

Ականատեսների խոսքերով, մի մեքենան Օրջայից ուղևորվել է դեպի Ախալքալաք, իսկ մյուսը հակառակ ուղղությամբ։ Բախումից խուսափելու համար առաջինը փորձել է դուրս գալ ճանապարհաեզրից, սակայն չի հասցրել։

Այն մեքենայի ուղևորների վիճակը, ովքեր ուղևորվել են դեպի քաղաք, գնահատվում է նորմալ, իսկ մյուս մեքենայի ուղևորներից մեկի վիճակը ծանր է, նրան բազմաթիվ կոտրվածքներով հիմա տեղափոխում են Թբիլիսի, իսկ մյուսը Ախալքալաքի կլինիկայում ստացել է համապատասխան օգնությունը և դուրս գրվել։

“Այսօր մեր մոտ են բերել երկու մարդ, որոնցից մեկի վիճակը ծանր էր, ուներ բազմաթիվ կոտրվածքներ, նրան ուղարկել ենք Թբիլիսի, իսկ մյուսի վիճակը նորմալ էր, պետք է տուն գնար”, – ասաց Ախալքալաքի հոսպիտալի մենեջեր Ալեքսան Թորոյանը։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը քննություն է վարում քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի երկրորդ մասով, ինչը նշանակում է վարորդի կողմից տրանսպորտային միջոցի կամ այլ մեխանիկական տրանսպորտային միջոցի անվտանգության կամ շահագործման խախտում, ինչը մարդու առողջությանը թեթև վնսավածք է պատճառել։ Հոդվածը նախատեսում է պատիժ՝ տուգանքով կամ պայմանական՝ վեց ամսից երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ ոչ ավել, քան երեք տարի ժամկետով, կամ պաշտոնավարելու կամ ցանկացած գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երեք տարին չգերազանցող ժամկետով:

Նյութի աղբյուր՝ Jnews.ge

Կարող եք նաև կարդալ

Ախալքալաքում շունը հարձակվել է կնոջ վրա. նա հիվանդանոցում է

Ջավախքում զգալի տարածվել է ջրծաղիկը

Ինչ է սպասվում Ջավախքի ֆերմերներին

Ախալցիխեում հայ տղայի մեքենա է այրվել

Ախալքալաքում ավտովթարից կին է մահացել

Siranush Antonyan 24 Դեկտեմբերի, 2022
Կիսվեք այս հոդվածով
Facebook Twitter Email Print
Previous Article Ո՞ր մթերքներն են օգնում նիհարել 50 տարեկանից հետո
Next Article ՌԴ-ում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է

Stay Connected

Find Us on Socials

Weather
2 °C
Ninotsminda
overcast clouds
2° _ 2°
99%
2 km/h
Երք
5 °C
Չրք
6 °C
Հնգ
8 °C
Ուր
6 °C

Posts

Ախալքալաքում շունը հարձակվել է կնոջ վրա. նա հիվանդանոցում է
Սամցխե-Ջավախեթի
Վրաստանի ո՞ր գյուղում կսահմանվի կարանտին
Վրաստան
Ինչը կարող է ծննդաբերության ժամանակ հանգեցնել կնոջ սրտի կանգի
Առողջություն Բուժիչ նամակներ
Ռուսաստանին 8 տարի խաբել են․ Պուտին
Uncategorized
about us
Armenian HY English EN

© 2022 Javakhknews.Ge . All Rights Reserved.

Removed from reading list

Undo