Երեկ գիշերը, Ախալցիխեում մեքենա է այրվել: Պարզվում է, որ մեքենան պատկանում էր հայազգի տղայի: Նա շատ վախեցած էր:
Դեպքի վայրից պատմում են, որ վարորդը նախ նկատել է մեքենայի անսարքություն, դուրս է եկել մեքենայից և այն հրդեհվել է:
«Ճանապարհին ինչ-որ խնդիր է եղել, վարորդը հասկանալով դադարեցրել է երթևեկությունը, դուրս եկել մեքենայից: Փոքր ուշ լսվել է պայթյունի ձայնը: Լավ է, որ գոնե վարորդը ժամանակին հասկացել և դուրս է եկել մեքենայից: Դուրս գալուց անմիջապես հետո հրդեհ է բռնկվել»,- պատմում են դեպքի վայրում գտնվող անձինք:
Դեպքը տեղի է ունեցել ժամը 22:30-ի սահմաններում։